Հասմիկ Խոջյանի լուսանկարը՝ Ծաղկաձորից

18:41   21 մայիսի, 2019

Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր առօրյա կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում դերասանուհին ծաղկավոր զգեստ է կրում, որը համադրել է ցածրակրունկ կոշիկների վրա։ Հասմիկ Խոջյանը, որն այս շրջանում նկարահանվում է «Էլենի օրագիրը 2» սերիալում, նստած է ձիու վրա, իսկ մեկնաբանություններում գրել է. «Ո՞րն է քո ամենասիրելի կենդանին»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված էր գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Նա կրում էր ջինսե տաբատ եւ մոխրագույն բլուզ։ Կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։ «Դրախտային։ Ամառն արդեն շա՜տ մոտ է։ Սպասո՞ւմ եք ամռանը»,- մեկնաբանություններում գրել էր դերասանուհին։



© NEWS.am STYLE