Անժելա Սարգսյանի հմայիչ լուսանկարը

17:11   21 մայիսի, 2019

Դերասանուհի Անժելա Սարգսյանը, որն արդեն տեւական ժամանակ է՝ դստեր հետ բնակվում է Լոս Անջելեսում, կիսվել է նոր լուսանկարով։

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է, դերասանուհին խորը լանջաբացվածքով սեւ հագուստ է կրում։ Անժելա Սարգսյանը գրեթե դիմահարդարված չէ. շուրթերն ընդգծված են բաց շրթներկով։ Դերասանուհին լուսանկարը չի մեկնաբանել։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում Անժելա Սարգսյանը կրում էր սպիտակ, թափանցիկ վերնաշապիկ, սեւ, դասական տաբատ։ Նա մեղմ դիմահարդարմամբ էր, իսկ կարմիր գույնով ներկված շուրթերն ու նույն երանգի պայուսակը ամբողջացնում էին նրա կերպարը։



© NEWS.am STYLE