19:51 21 մայիսի, 2019Երգչուհի Զարուհի Բաբայանը կիսվել է ջերմ ընտանեկան լուսանկարով։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում երգչուհին պատկերված է դստեր՝ Սոֆի Դեւոյանի հետ։ Գեղեցկուհի մայրն ու դուստրը երեկոյան զգեստներ են կրում։ Զարուհին կարմաիր զգեստ է ընտրել, որը համադրել է խոշոր աքսեսուարների՝ ականջօղերի հետ, Սոֆին՝ բաց գույնի զգեստ։ Երգչուհին լուսանկարը չի մեկնաբանել, փոխարենը հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են արել նրանց։
.jpg)
Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում Զարուհի Բաբայանը կաշվե տաբատ էր կրում, որը համադրել էր սեւ վերնազգեստի հետ։ Կերպարն ամբողջացրել էին ցածրակրունկ կոշիկները եւ վառ դիմահարդարումը։ Երգչուհին լուսանկարները չէր մեկնաբանել, միայն օգտագործել էր գարուն, գեղեցկություն, բնություն հեշթեգերը։