Որքան կարելի է. Ջոնի Դեփն Էմբեր Հերդին կրկին մեղադրել է բռնության մեջ

16:55   21 մայիսի, 2019

Կարծես թե Ջոնի Դեփը եւ Էմբեր Հերդը ոչ մի կերպ համաձայնության չեն գալիս։ Դերասաններն ամուսնացած են եղել 15 ամիս եւ բաժանվել են դեռ 2015թ.-ին, սակայն շարունակում են մինչ այժմ փոխադարձ մեղադրանքներ հնչեցնել բռնության, ծեծի ալկոհոլիզմի մասին եւ միլիոնների հասնել դատարանի միջոցով։

Եվ ահա նոր շրջադարձ գործում. Դեփը նոր հայց է ներկայացրել Էմբերի դեմ, որով նրանից պահանջում է 50 մլն դոլար։ Հայտարարության մեջ, որը նա ներկայացրել է դատարանին, գրել է, որ «երբեք չի վիրավորել Հերդին կամ այլ կնոջ եւ ամբողջ կյանքում հերքելու է սուտ մեղադրանքները»։

«Ես հայց եմ ներկայացրել ոչ միայն անունս մաքրելու եւ համբավս վերականգնելու, այլեւ փորձելու համար պարզություն մտեցնել կանանց կամ տղամարդկանց կյանքում, որոնք տուժել են տիկին Հերդի՝ բազմիցս կրկնվող ստից։ Մեր հարաբերություններում փաստացի, փաստաթղթավորված ընտանեկան բռնություն է եղել. նա հանցագործ էր, իսկ ես՝ զոհ։ Խառնելով ամֆետամինները եւ առանց դեղատոմսի դեղերն ալկոհոլի հետ՝ տիկին Հերդն իմ նկատմամբ բռնության անթիվ ակտեր է թույլ տվել, հաճախ երրորդ կողմի վկաների ներկայությամբ, որոնք որոշ դեպքերում ինձ լուրջ մարմնական վնասվածքներ են պատճառել»,- հայտարարել է նա։ Էմբերն, ամենայն հավանականությամբ, չի լռի։ Սպասում ենք։

Աղբյուրը՝ The Guardian



© NEWS.am STYLE