«Մանկական ձայնը» նախագծի վերջին եթերաշրջանի ֆինալիստը ծաղրել է Առաջին ալիքին (վիդեո)

17:49   21 մայիսի, 2019

«Մանկական ձայնը» նախագծի ֆինալիստ Երժան Մաքսիմը, որը հաղթանակը զիջել է Ալսուի դստերը, հայրենիքում՝ Ղազախստանում, նկարահանվել է շինարարական ընկերության բնակարանային համալիրի գովազդում։ Նկարահանմանը մասնակցել է նաեւ նրա մայրը՝ Գուլմիրա Ալիբեկը։ Տեսանյութը հրապարակվել է ORDA INVEST-ի YouTube-յան ալիքում։

Ըստ սյուժեի՝ Երժանը մայրիկի հետ գալիս է գործակալի մոտ՝ բնակարան ընտրելու համար։ Բակում աղջա տեսնելով՝ վոկալիստը սկսում է երգել եւ հիացնում է բոլոր բնակիչներիн։ Ավելի ուշ նա վերադառնում է մոր մոտ եւ հայտնում, որ սիրահարվել է. ոչ թե աղջկան, այլ բնակարանային համալիրին։

Երժանը գործակալից հետաքրքրվում է՝ արդյոք կարելի՞ է առաջին հարկում բնակարան գնել։ «Ո՛չ, առաջինում ամեն ինչ վաճառված է, կարելի է երկրորդում»,- ասում է աղջիկը։ Երժանը պատասխանում է՝ «Էհ, կրկին»՝  անկարկելով «Առաջին ալիքի» եթերում հեռարձակվող «Մանկական ձայնը» նախագծում ձայների արհեստական ավելացումը։

Ավելի ուշ Երժան Մաքիսմի մայրը՝ Գուլմիրա Ալիբեկը, «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրուցում մեկնաբանել է գովազդը, որում նկարահանվել է որդու հետ։ Նա նշել է, որ վիճել է հոլովակի ռեժիսորի հետ եւ ափսոսանք արտահայտել տեղի ունեցածի առնչությամբ։



© NEWS.am STYLE