Սոֆի Թերները «Գահերի խաղ»-ի ավարտի մասին ակնարկել է գրեթե մեկ տարի առաջ

18:16   21 մայիսի, 2019

Զգուշացեք սփոյլեր է։

Ուշադիր երկրպագուները հիշում են՝ ինչպես 2018թ.-ի հունիսին Սանսա Սթարկի դերակատար Սոֆի Թերները դաջվածք էր արել գայլի գլխի տեսքով՝ Սթարկ ընտանիքի խորհրդանիշը, հետեւյալ գրությամբ. «Ոհմակը ողջ կմնա»։ Երկրպագուները դեռ այդ ժամանակ կարծել էին, որ սա սերիալի եզրափակչի սփոյլեր է. նրանք վստահ էին, որ Սանսան, Արյան եւ Բրանը հաստատ ողջ կմնան։

via GIPHY

Այդ ժամանակ նա հայտարարել էր, որ դա պարզապես մեջբերում է նախորդ եթերաշրջանից, իսկ այժմ՝ «Գահերի խաղ»-ի վերջին սերիայի թողարկումից հետո, համացանցում կրկին հիշել են այս դաջվածքը։

Խնդիրն այն է, որ սերիալի եզրափակչում Սթարկերի ամբողջ «ոհմակն», իսկապես ողջ է մնացել. Բրանը դարձել է Վեց թագավորությունների թագավոր, Սանսան՝ Հյուսիսի թագավոր, իսկ Արյան մեկնել է հետազոտելու արեւմտյան հողերը։

Աղբյուրը՝ Elle



© NEWS.am STYLE