Ալեքսանդր Ցեկալոյի երիտասարդ կինը մերկացրել է կուրծքը

19:12   21 մայիսի, 2019

58-ամյա Ալեքսանդր Ցեկալոյի նոր կինը՝ Դարինա Էրվինը, որը Ցիկալոյից երիտասարդ է 30 տարով, բավական անկեղծ լուսանկար է հրապարակել։ Նկարչուհին լուսանկարվել է իր ստուդիայում, կրում է ջինս, գոգնոց՝ մերկ մարմնին։ Լուսանկարն արվել է մեջքի հատվածից, եւ կադրում է հայտնվել Դարինայի կուրծքը։ «Ինչ-որ մեկի արվեստն այնքան հեռուն եւ խորն է գնում, որքան նրա սերը»,- կադրը մեկնաբանել է Էրվինը։

Դարինան հիպերռեալիզմի ոճով նկարներ է ստեղծում։ Ամենից հաճախ նա նկարում է տղամարդկանց առանց հագուստի։

Էրվինն Ալեքսանդրի չորրորդ կինն է։ Հանուն նրա Ցեկալոն բաժանվել է Վիկտորյա Գլուշոկայից, որի հետ ամուսնացած է եղել տասը տարի։ Վերա Բրեժնեւայի քույրը պրոդյուսերից երկու երեխա ունի՝ 11-ամյա Ալեքսանդրը եւ 6-ամյա Միխայիլը։

Հարսանյաց արարարողությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսում մարտի սկզբին հարազատների եւ ընկերների նեղ շրջապատում։ Նորապսակները մեղրամիսն անցկացրել են Իտալիայում։ Ռուս որոշ աստղեր թերահավատորեն են վերաբերվում Ցեկալոյի չորրորդ ամուսնությանը։ Երգիչ Սերգեյ Մազաեւը հայտարարել է, որ պրոդյուսերի նոր կինը կսնանկացնի նրան։



© NEWS.am STYLE