«Երեկոյան Փարիզը շատ է տարբերվում ցերեկային Փարիզից». Լիլիթ Հովհաննիսյանի գրավիչ լուսանկարը

22:04   21 մայիսի, 2019

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-ի իր էջում հրապարակված լուսանկարում երգչուհին ջինսե տաբատ է կրում եւ տոպ։ Կերպարն ամբողջացրել են սպորտային կոշիկները։ «Երեկոյան Փարիզը շատ է տարբերվում ցերեկային Փարիզից, բայց երկուսն էլ հրաշալի են»,- մեկնաբանություններում գրել է Լիլիթ Հովհաննիսյանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին ներկայացել էր սպորտային ոճի հագուստով։ Նա կրում էր ուլտրակարճ ջինսե կիսատաբատ, սպիտակ երկար վերնաշապիկ։ Կերպարն ամբողջացնում էին գլխարկն ու արեւային ակնոցը։



© NEWS.am STYLE