Մեգան Մարքլը խի՞ստ մայր է. դքսուհու մտերիմ ընկերուհին պատմել է փոքրիկ Արչիի դաստիարակության մասին

20:36   21 մայիսի, 2019

Մայիսի 6-ին Մեգան Մարքլը եւ արքայազն Հարրին ծնողներ են դարձել. նրանց որդու՝ Արչիի լույս աշխարհ գալուն սպասում էր ամբողջ աշխարհը։ Նորածնի կյանքի առաջին շաբաթների ընթացքում Մեգանը եւ Հարրին սովորում էին նոր դերին, ինչպես նաեւ նրան ծանոթացնում հարազատների հետ։

Դերասանուհի, Մեգանի վաղեմի ընկերուհի Ջանինա Գավանկարը լրագրողներին պատմել է, որ Մարքլը վաղուց էր երազում մայր դառնալ եւ հանգամանորեն պատրաստվել երեխայի լույս աշխարհ գալուն։ Նա նաեւ նշել է, որ Մեգանը հավանաբար բավական խիստ մայր կլինի։ Դքսուհին հստակ գիտի՝ ինչպես դաստիարակել փոքրիկին։

«Դա չի նշանակում, թե նա թույլ կլինի։ Կարծում եմ՝ նա շատ խիստ մայր կդառնա։ Ոչ չափազանց համառորեն, բայց նա պատրաստվում է ընտանիքը հաջողության հասցնել»,- ասել է Գավանկարը, հայտնում է The Sun-ը։

Նշենք, որ այժմ Մարքլն ամուսնու եւ փոքրիկ որդու հետ ապրում է Ֆրոգմոր քոթեջում։ Դուքսը եւ դքսուհին շատ աղախինների չեն ընդունել աշխատանքի, ինչպես նաեւ հրաժարվել են դայակի եւ խոհարարի ծառայություններից։ Առայժմ Մեգանն ինքնուրույն է զբաղվում երեխայով, նրան օգնում է մայրը, որը Լոս Անջելեսից ժամանել է ծննդաբերությունից առաջ։



© NEWS.am STYLE