Քվենտին Տարանտինոյի «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմը ներկայացվել է Կաննի կինոփառատոնին

21:56   21 մայիսի, 2019

Կաննի կինոփառատոնի ժամանակ այսօր տեղի կունենա ֆիլմի պրեմիերա, որի հաջողության վրա ոչ ոք չի կասկածում։

Շատերին, իհարկե, հետաքրքրում է, նոր ֆիլմից հետո կլինի ավելի երկար օվացիա, քան «Ռոկետմենի» ժամանակ, երբ հեղինակներին հինգ րոպե շարունակ հոտնկայս ծափահարում էին։

«Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմի առաջին ցուցադրության տոմսերը հասել են ոչ բոլոր լրագրողներին, որոնց, ի դեպ, Տարանտինոն խնդրել է չբացահայտել ֆիլմի վերջաբանը։ Կաննում ֆիլմը ներկայացրել են ռեժիսորն ու մեգաաստղային դերասանական կազմը՝ Բրեդ Փիթ, Լեոնարդո Դի Կապրիո եւ Մարգո Ռոբբի։

Ֆիլմը պատմում է 1969 թվականի՝ հիփի շարժման ամենաթեժ ժամանակաշրջանի մասին։ Ֆիլմի սյուժեն կառուցված է սերիական մարդասպան Չարլզ Մենսոնի աղանդի ու Շերոն Թեյթի՝ ռեժիսոր Ռոման Պոլանսկու կնոջ սպանության շուրջ։

Լեոն կատարում է վեստերնների նախկին աստղ Ռիկի Դալթոնի դերը, իսկ Փիթը՝ նրա կրկնորդ Քլիֆ Բութի դերը։ Երկու հերոսներն էլ չեն կարողանում գտնել իրենց տեղն ու չեն ճանաչում Հոլիվուդը։ Ըստ սյուժեի՝ Դալթոնի հարեւանուհին Թեյթն է։

Ֆիլմում նկարահանվել են Ալ Պաչինոն, Դեմիեն Լյուիսը, Լյուկ Փերրին եւ Էմիլ Խիրշը, Դակոտա Ֆաննիգը, Կլիֆտոն Քոլլինզ կրտսերը եւ Նիկոլաս Հեմմոնդը եւ այլք։

Լուսանկարները՝ Super.ru



© NEWS.am STYLE