Հրապուրիչ մարդկանց յոթ սովորություն

21:12   22 մայիսի, 2019

1. Հումորի զգացում

Կյանքը երբեմն կարող է բարդ լինել: Մենք բախվում ենք տարբեր տեսակի խնդիրների հետ, այնպես որ՝ թեթեւ զգալու եւ ծիծաղելու ունակությունը երբեմն շատ կարեւոր են: Այդ ծիծաղը կարող է ուղղված լինել ուրիշներին կամ ինքներս մեզ: Ավելորդ է ասել, որ հումորի զգացումն առանձնահատուկ գրավիչ է ինչպես ընկերների, այնպես էլ գործընկերների դեպքում: Ո՞վ է ցանկանում միշտ լուրջ ու կաշկանդված լինել:

2. Կիրք կյանքի հանդեպ

Մարդկանց մեծ մասը սիրում է կիրքը: Այն ծնում է նպատակ, որն իր հերթին որոշում է կյանքի ուղղությունը: Ասել, թե կյանքը ոչինչ է առանց կրքոտ հեռանկարների՝ չափազանցություն չէ: Բոլորին է պետք այն, հանուն որի կարելի է ապրել եւ պայքարել: Կիրքը գրավիչ է, քանի որ այն անաչառ է: Մենք կարող ենք կյանքի խառնարանում կողմնորոշվել այն ժամանակ, երբ հավատում ենք մեր նպատակին:

3. Որոշումներ կայացնելու ունակություն

Վճռականությունը գրավիչ է, քանի որ այն ցույց է տալիս  ընթացքի ուղղությունը:  Դա, իհարկե, առանձնահատուկ կարեւոր է գործընկերների դեպքում, քանի որ որոշում կայացնելու ունակությունը կարեւոր է: Ռացիոնալ վճռականությունը շատ գրավիչ եւ անսովոր գիծ է:

4. Բարյացակամություն՝ միմյանց եւ ինքդ քո նկատմամբ

Մենք ձգտում ենք լինել այն մարդկանց շրջապատում, ովքեր բարի են իրենց շրջապատի նկատմամբ: Մեզնից շատերի համար դա ոչ միայն գրավչության ցուցանիշ է, այլեւ պահանջ:

Սա նշանակում է լինել բարի անծանոթների ու ընկերների նկատմամբ: Բարության ու կրեկցանքի դրսեւորումը վկայում են լավ մարդ լինելու մասին:

5. Բաց բնավորություն

Փակ լինելը նաեւ տգիտության ու անքաղաքավարության նշան է: Միայն բաց լինելը կարող է լուծել բազմաթիվ տարաձայնություններ՝ պայմանով, որ մենք  ցանկանում ենք դիտարկել այնպիսի տերմին, ինչպիսին է հասարակությունը՝ ավելի լայն իմաստով:

6. Վստահության դրսեւորում

Գործնականում սա կարող է բարդ թվալ: Մարդկանց մեծ մասը անվստահություն է զգում, բայց ոմանք ունակ են կենտրոնանալ  իրերի վրա, որոնք նրանց լավ մարդ են դարձնում: Բացի այդ, մենք ցանկանում ենք լինել այնպիսի մարդկանց շրջապատում, ովքեր իրենց վստահ են պահում եւ կարող են անգամ ամենաանվտանգ մարդու համար կոմֆորտ ապահովել: Բացի այդ, վստահությունը ոչ միայն գրավիչ է, այլեւ՝ վարկիչ:

7. Ուրիշներին ընդունելու ունակություն

Այսօր շատ խնդիրներ հնարավոր է բացատրել մեկ բանով՝ չկարողանալ ընդունել մարդկանց այնպիսին, ինչպիսին նրանք կան: Անհրաժեշտություն չկա ասելու, որ մարդիկ, ովքեր ընդունում են ուրիշներին, միտում ունեն ուրիշներին էլ նման գործողության մղելու: Բացի այդ, ընդունող կողմն ավելի շատ հնարավորություն ունի իր սերը դրսեւորելու:

 

Աղբյուրը՝ Клубер



© NEWS.am STYLE