Ո՞ր սուրճն է ավելի համապատասխանում ձեր բնավորությանը

17:21   26 մայիսի, 2019

Էսպրեսոն թունդ սեւ սուրճ է, որը եփվում է սուրճի սարքով: Դա յուրօրինակ  «լաբորատորիայի արքա» է. հենց դրա հիման վրա են ստեղծվում սրճային մյուս ըմպելիքները: 

Էսպրեսոն ժողովրդականություն է վայելում ռեալիստների, պահպանողականների եւ ծայրաստիճան ուղղամիտ մարդկանց շրջանում: Դժվար է նրանց որեւէ բան համոզել. որոշում կայացնելիս նրանք առաջնորդվում են միայն սեփական սկզբունքներով: Փոխարենը կարելի է հույս դնել նրանց վրա: Այդ ըմպելիքի սիրահարներն ամենից հաճախ գերադասում են էլիտար մեքենաներ, խիստ ոճ, դասական երաժշտություն: 

Լատտեն շերտավոր սրճային կոկտեյլ է, որը կազմված է էսպրեսոյից, կաթից եւ կաթնային փրփուրի որոշակի քանակությունից: Կաթնային փրփուր լցնելիս բարի աշխատողները պատկեր են նկարում ըմպելիքի մակերեւույթին: 

Լատտե են նախընտրում հրապարակայնություն սիրող մարդիկ: Նրանք հումորի լավ զգացում ունեն: Ամենից հաճախ նրանք ընկերախմբի ոգին են եւ մեծ ժողովրդականություն են վայելում հակառակ սեռի մոտ: Հանգստյան օրվա երեկոյան այդ մարդիկ հավանաբար ինչ-որ տեղ ուրախ ժամանակ են անցկացնում: Նրանք սիրում են պարային ռիթմեր, աղմկոտ երեկույթներ եւ ռեստորանային սնունդ: 

Կապուչինոն էսպրեսոյի եւ փրփրուն կաթի խառնուրդ է: Դրա պատրաստման համար էսպրեսոն 1։1 հարաբերակցությամբ խառնում են կաթի եւ կաթի փրփրուրի հետ: Դա աշխարհում իր ժողովրդականությամբ երկրորդ ըմպելիքն է: 

Կապուչինո սիրում են ռոմանտիկները, երազողները եւ բոլորը, ում զգացմունքները գերակայում են բանականության նկատմամբ: Ամենից հաճախ այդ մարդիկ բարի սիրտ ունեն, բաց հոգի եւ գնահատում են շրջապատողների ազնվությունը:  Այդ իդեալականորեն հավասարակշռված ըմպելիքի շատ սիրահարներ նախընտրում են ծովի մոտ ապրել, սեդաններով շրջել, որակյալ փոփ լսել: Եվ քաղցրի սիրահարներ են: 

Ամերիկանոն էսպրեսո է, որը բացվում է տաք ջրով կամ էլ պատրաստվում է ֆիլտրով սրճեփում: 

Ամերիկանոյի սիրահարները ռացիոնալ են եւ գերադասում են կյանքից ամեն ինչ վերցնել: Նրանք միշտ հասցնում են, փնտրում են իրենց նպատակին տանող ամենակարճ ուղին, որպես կանոն, հաջողակ են:  Նրանց դուր է գալիս բոհեմական կենսակերպը, նրբին երաժշտությունը եւ սպորտային մեքենաները: Նման անհատներն ամենից հաճախ քաղաքի կենտրոնից հեռու են ապրում, որովհետեւ ունայնություն չեն սիրում: Կամ էլ, ծայրահեղ դեպքում, հանգիստ, մեկուսի բակում:  

Արդար կլինի նշել, որ սուրճի բաղադրատոմսերը չորսից զգալիորեն ավելի շատ են: Ինչ անել, եթե ձեր զրուցակիցը ուրիշ մի բան է պատվիրել: Գործի դրեք տրամաբանությունը եւ նույնաբանությունները: Օրինակ` ռիսետտոն, դոպպիոն, արեւելյան սուրճը կարելի է մտցնել էսպրեսոյի խմբի մեջ: Վիեննական սուրճը` կապուչինոյի: Իսկ էսպրեսո մակիատոն` լատտեի: 

Այսինքն սրճախմությունից կարելի է ոչ միայն համային հաճույք քաղել, այլեւ բարելավել սեփական հոգեբանական հմտությունները: Դա հատկապես պետք կգա բոլոր կարգերի ղեկավարներին եւ նրանց, ովքեր հաճախ են բանակցություններ վարում:  Ղեկավարին հերիք է մի որոշ ժամանակ հետեւել, թե ինչ են խմում իր ենթակաները, որպեսզի գաղափար կազմի նրանց բնավորության մասին: Իսկ բանակցողների հոգեբանական որոնումների ժամանակը սահմանափակ է: Այդ պատճառով մի մոռացեք   «հակառակ կողմից» հետաքրքրվել, թե նա ինչ սուրճ է նախընտրում: Պատասխանը թույլ կտա նվազագույն սխալներով եզրահանգում անել: 

 

Աղբյուրը` Cosmo



© NEWS.am STYLE