Շեքսպիրի ստեղծագործությունները հրատարակվելու են արձակի տեսքով

15:48   29 հունիսի, 2013

Բրիտանական Hogarth հրատարակությունը հայտարարել է The Hogarth Shakespeare նախագծի մասին, որի շրջանակում Ուիլյամ Շեքսպիրի ամենից հայտնի ստեղծագործությունները հրատարակվելու են արձակի տեսքով: Նախագիծը նվիրված է Շեքսպիրի մահվան 400-րդ տարելիցին, որը հիշատակվելու է 2016 թվականին:

Ըստ Buro 24/7-ի, հրատարակչության ներկայացուցչի խոսքով, նախաձեռնության նպատակը Շեքսպիրի բարդ բանաստեղծական լեզուն դյուրին ներկայացնելն է, որը, իբր, խոչընդոտում է երիտասարդ սերնդին հետաքրքրվել նրա ստեղծագործություններով: Այդ կերպ, գրողի գործերը հնչելու են ավելի ժամանակակից եւ հասկանալի լեզվով:



© NEWS.am STYLE