Մայիսյան դիետա

20:19   26 մայիսի, 2019

Այս դիետան հիմնված է մի քանի անգամ սնվելու եւ սննդակարգում գարնանային կանաչեղեն ընդգրկելու վրա: Այսպես սնվելու դեպքում մեկ ամսվա ընթացքում հնարավոր է 7-12 կգ կորցնել:

Նախաճաշին եւ ճաշին երեք տեսակի ուտելիք է առաջարկվում, ընթրիքին՝ չորս: Ընտրեք նրանցից մեկը, հետո հերթով փոխեք մթերքները, այդ ժամանակ դիետան միօրինակ ու տանջալից չի թվա: Դիտեայի տեւողությունը երկու շաբաթ է:

Նախաճաշ
- Սեւ հացի երկու կտոր՝ կարագի բարակ շերտով
- Հացահատկի հացի երկու կտոր եւ 10 գրամ կարագ
- Հում բանջարեղեն՝ մեկ թեյի գդալ թթվասերով եւ մեկ փոքրիկ բանան

Երկրորդ նախաճաշ
Նարինջ, խնձոր կամ տանձ (երկու միրգ՝ ամեն մեկից մեկ հատ)

Ճաշ
- Խիտ շչի՝ ձվով պատրաստված թրթնջուկով եւ թթվասերով
- 300 գրամ կարտոֆիլի պյուրե՝ կարգով, հում բանջարեղեն
- 100 գրամ անյուղ միս կամ 150 գրամ հավի միս կամ 150 գրամ խաշած ձուկ ՝ հում բանջարեղենից գարնիրով: Կարելի է ավելացնել մեկ կտոր սեւ հաց:

Հետճաշիկ
- Ցանկացած բանջարեղենից աղցան (կարտոֆիլը բացառվում է )՝ ձիթայուղով կամ անյուղ թթվասերով:

Ընթիք (ժամը 6-ից ոչ ուշ)
- 50 գրամ անյուղ պանիր
- 100 գրամ անյուղ կաթնաշոռ
- մեկ խաշած ձու
- երկու խաշած կարտոֆիլ, 300 գրամ հում բանջարեղեն, մեկ կտոր սեւ հաց

Մի մոռացեք օրվա ընթացքում կանչ կամ սեւ թեյ խմել առանց շաքարի, հանքային ջուր (օրական ընդհանուր առմամբ երկու լիտր): Եւ անպայման ավելացրեք թարմ օդում զբոսանքը, դա կբարձրացնի դիետայի արդյունավետությունը:

Աղբյուրը՝ Dieta.ru



© NEWS.am STYLE