ՄԱՅԻՍԻ 24-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   24 մայիսի, 2019

ԽՈՅԵՐ

Այսօր ձեր միությունում դուք չեք լինի լիդերը, ինչպես որ կցանկանայիք։ Անգամ եթե դուք հստակ գիտեք, թե ինչպես վարվել այս կամ այն իրավիճակում, միեւնույն է՝ վերջնական որոշումը կախված կլինի ձեր սիրելիից։

ՑԼԵՐ 

Այսօր դուք պետք է որքան հնարավոր է արագ ավարտեք ձեր գործերը, որպեսզի շատ ժամանակ հատկացնեք ձեր սիրելիին։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կցանկանա ավելի մտերիմ եւ թանկ դառնալ ձեզ համար։ Թե ինչպես է նա պատրաստվում հասնել դրան, գաղտնիք է, որը դուք պետք է փորձեք կռահել։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեզ կթվա, թե ձեր սիրելին ծաղրում է ձեզ կամ սադրում՝ փորձելով ձեզանից ինչ-որ կոնկրետ արձագանք ստանալ։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ավելի լավ է թուլանաք եւ լողաք կյանքի հոսանքի ուղղությամբ՝ ամուր գրկելով ձեր սիրելիին։

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր դուք կարող եք խոստովանահոր դերում լինել։ Դժվար թե կարողանաք խուսափել դրանից, հակառակը՝ ամեն կերպ խրախուսեք սիրելիի ցանկությունը ձեր առջեւ հոգին բացելու համար։ Այդ կերպ դուք ավելի կմտերմանաք։

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր գործընկերների հետ թեթեւ սիրային խաղը միայն կամրապնդի սիրելիի հանդեպ ձեր սերը, քանի որ արդյունքում դուք կհասկանաք, որ ոչ ոք արժանի չէ ձեր սիրելիին:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր դուք կփակեք ձեր ականջները հասարակական կարծիքի համար եւ սիրելիի հետ կվարվեք այնպես, ինչպես իքներդ եք ճիշտ համարում:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր դուք անսպասելիորեն կհանդիպեք մի մարդու, ով ամբողջությամբ կիսում է ձեր հետաքրքրությունները:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր արժե մտածել այն մասին, թե արդյոք բավարար չափով ջերմություն ու հոգատարություն ցուցաբերում եք սիրելիի հանդեպ, թե ոչ:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեր անձնական կյանքը կփոխվի դեպի լավը, անգամ եթե սկզբնական շրջանում ձեզ թվա, թե ոչինչ չի կատարվում եւ չի փոխվում:

ՁԿՆԵՐ

Եթե ձեզ մոտ ինչ-որ բան չի ստացվում, փորձեք այլ եղանակներ նպատակին հասնելու համար: Օրինակ, եթե ձեր սիրած անձնավորությունը ուշադրություն չի դարձնում ձեր նվերներին եւ հոգատարությանը, ապա փորձեք ավելի սառը լինել նրա հետ:

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE