Ֆիլմ դիտելիս արտասվող մարդիկ ամենաուժեղն են

23:37   26 մայիսի, 2019

Սա մարդկանց հատուկ տեսակ է, ովքեր ունակ են կարեկից լինելու: Այսօր շատ են իսկական նարցիսներն ու սոցիոպատները, որոնց խորթ է կարկեցանքը: Նրանք երբեք իրենց ուրիշի տեղը չեն դնի: Նրանք չեն կարողանում զգալ այն, ինչ զգում են ուրիշները, եւ անգամ չեն փորձում դա անել:

Իրականում ուրիշի զգացմունքները վերապրելը ուժ է պահանջում: Կյանքը ոմանց հետ կարող է շատ դաժան վարվել, եւ եթե դուք կարող եք ձեզ դնել այդ մարդու տեղը, զգալ նրա ցավը, դա շատ բան է ասում ձեր մասին:

Նշանակում է՝ դուք բավականաչափ ուժեղ եք՝ այդ ցավը տանելու համար: Դուք նաեւ բավականաչափ ուժեղ եք՝ մյուսների համար ուժեղ լինելու համար: Դուք ուժեղ եք այն աստիճան, որ հասկանում եք, թե ինչ է կատարվում մարդու հետ եւ ինչ է նա զգում:

Ուրիշի ցավը վերապրելը  թուլություն չէ, անգամ եթե խոսքը ֆիլմի մտացածին կերպարի մասին է: Դա նշանակում է, որ դուք ունեք սիրտ, որը կարող է փշրվել ուրիշի ցավից: Թեեւ ֆիլմի վերջում արդեն սիրտը տեղն է ընկնում: Եւ նման արագ ապաքինումը նույնպես վկայում է, որ դուք բավականաչափ ուժեղ եք՝ նորից կանգնելու եւ առաջ գնալու համար:

Հաճախ մենք լաց ենք լինում այն պատճառով, որ ֆիլմի հերոսը հայտնվում է ճիշտ այնպիսի իրավիճակում, որում եղել ենք մենք: Բայց դա նույնպես ուժ է. նորից բախվել նրա հետ, ինչը  ցավ է պատճառել:

Մարդիկ, ովքեր ընկալունակ են եւ որոնց վրա ֆիլմը կարող է ազդել, սովորաբար նախընտրում են դիտել լավ ֆիլմեր, կարդալ լավ գրականություն, լսել լավ երաժշտություն: Եվ դա նույնպես ուժ է՝ հակառակ նրան, ինչ այսօր կատարվում է հասարակությունում:

 

Աղբյուրը՝ soulpost.ru



© NEWS.am STYLE