«Աշխարհի ամենալավ բառերից մեկը «շնորհակալությունն» է». Հասմիկ Խոջյանը Սաղմոսավանից լուսանկար է հրապարակել

12:45   22 մայիսի, 2019

Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Սաղմոսավանում։

Instagram-ի իր էջում հրապարակված լուսանկարում դերասանուհին երկար զգեստ է կրում, որը համադրել է արեւային ակնոցի հետ։ Մեկնաբանություններում Հասմիկ Խոջյանը գրել է. «Աշխարհի ամենալավ բառերից մեկը «ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ»-ն է։ Նշեք Ձեր լավագույն ընկերներին ու հարազատներին եւ նրանց ասեք շնորհակալություն, որ Ձեր կողքին են ու գունավորում են Ձեր կյանքը»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված էր գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Նա կրում էր ջինսե տաբատ եւ մոխրագույն բլուզ։ Կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։ «Դրախտային։ Ամառն արդեն շա՜տ մոտ է։ Սպասո՞ւմ եք ամռանը»,- մեկնաբանություններում գրել էր դերասանուհին։



© NEWS.am STYLE