Վիտորգանն ուրախացրել է Քսենիային ատողներին. դերասանը խայթող մեկնաբանություն է թողել նախկին կնոջը

13:18   22 մայիսի, 2019

Մարտին Քսենիա Սոբչակը եւ Մաքսիմ Վիտորգանը պաշտոնապես հայտարարեցին բաժանման մասին։ Ամուսինները երկրպագուներին տեղեկացրին, որ վաղուց միսին չեն ապրում, յուրաքանչյուրն ապրում է իր կյանքով, սակայն չեն պատրաստվում կիսվել ունեցվածքը եւ սիրող ծնողների նման մեծացնելու են իրենց որդուն՝ Պլատոնին։ Ամուսնալուծության մասին պաշտոնական հայտարարության հաջորդ օրը Մաքսիմը Քսենիային շքեղ ծաղկեփունջ էր ուղարկել՝ որդու մորը շնորհավորելով կանանց միջազգային օրվա առիթով։

Նույնիսկ անկախ այն հանգամանքից, որ ըստ լուրերի՝ Քսենիա Սոբչակը սիրավեպ ունի ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովի հետ, թվում էր՝ նախկին ամուսինները լավ հարաբերություններ են պահպանել։ Սակայն ինչպես պարզվում է, այդպես չէ. Մաքսիմը հասկացրել է, որ ամեն ինչ այնքան էլ հարթ չէ։ Քսենիան Instagram-ի էջում հրապարակում է արել, որում խոսել է թեմայի մասին, թե որ մարդուն կարելի է բարի անվանել։ «Այսօր մտերիմ շրջանակում հետաքրքիր հարց էինք քննարկում։ Ո՞վ է «բարի։ մարդը։ Եվ ո՞ւմ է հարկավոր «չար» համարել։ Ես առաջարկեցի այս ձեւակերպումը՝ բարի է այն մարդը, որն ընդունակ չէ գիտակցված եւ կանխամտածված կերպով վատ բան անել մյուսի հանդեպ։ Վրեժը չի կարող բարության տարածքում գտնվել, վրեժը ցանկացած տեսքով՝ չարախոսության կամ քայլերի, միշտ չարության դրսեւորում է։ Իսկ դուք ի՞նչ եք կարծում։ Կարո՞ղ է վրեժխնդիր մարդը բարի լինել»,- հեռուստահաղորդավարուհին հարցրել է հետեւորդներին։

Դերասանը, որին Քսենիան լքել է հանուն այլ տղամարդու, չէր կարող արհամարհել հրապարակումը։ «Շատ լավ տարողունակ ձեւակերպում է, Քսենիա։ Կարեւոր է կրկնել՝ «ես հատուկ չէի անում» եւ սկզբունքորեն կարելի է անել ինչ ասես։ Մեզ՝ մարդկանց համար, որոնք չեն սիրում պատասխանատվություն կրել իրենց արարքների համար, դու գանձ ես»,- պատասխանել է նա նախկին կնոջը։ Քսենիա Սոբչակը նրա մեկնաբանությունը արհամարհել է, իսկ նրան տող որոշ օգտատերեր սկսել են չարախնդալ։



© NEWS.am STYLE