Թափանցիկ բլուզ եւ արտահայտիչ դիմահարդարում. հմայիչ Քրիստինա Եղոյանի լուսանկարը

13:41   22 մայիսի, 2019

Երգչուհի, «Ֆուլ Հաուս» սիթքոմից եւ «Դեպի երազանք» հեռուստասերիալից հայտնի դերասանուհի Քրիստինա Եղոյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում երգչուհին թափանցիկ, սեւ բլուզ է կրում եւ արտահայտիչ դիմահարդարմամբ է. ընդգծված են աչքերն ու շուրթերը։ Կերպարն ամբողջացրել է թեւնոցը։ Քրիստինան կադրը չի մեկնաբանել, փոխարենը հետեւորդները հաճոյախոսություններ են գրել։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրում Քրիստինան վառ դիմահարդարմամբ էր, կրում էր արծաթագույն վերնաշապիկ, սպիտակ բաճկոն։ Մեկնաբանությունների հատվածում նա գրել էր․ «Իսկ դուք գիտե՞ք, որ ես ձեզ համար մե՜ծ անակնկալ եմ պատրաստում»։ Հետեւորդներն անմիջապես արձագանքել էին՝ գրելով, որ սպասում են անակնկալին եւ, իհարկե, գնահատել էին նրա գեղեցկությունը։



© NEWS.am STYLE