Ալսուն առաջին անգամ մեկնաբանել է «Մանկական ձայն»-ում դստեր սկանդալային հաղթանակը

15:24   22 մայիսի, 2019

Երգչուհի Ալսուն առաջին անգամ մեկնաբանել է «Մանկական ձայն»-ում դստեր հաղթանակը։ Նրա խոսքերը մեջբերում է «Серебряный дождь» ռադիոընկերությունը։

Արտիտը հայտարարել է, որ իր դուստրը եւ նախագծի մյուս մասնակիցները ներքաշվել են «ինչ-որ խաղերի մեջ»։ «Բայց ես կարծում եմ, որ ամեն ինչ պետք է լավ ավարտվի»,- հավելել է նա։

Նախորդ շաբաթ հայտնի է դարձել, էր «Առաջի ալիքը» չեղարկել է «Մանկական ձայնը» նախագծի վեցերորդ եթերաշրջանի եզրափակչի արդյունքները ձայների արհեստական ավելացման կասկածների պատճառով եւ հայտարարել է մայիսի 24-ին կրկնակի անցկացման մասին։ Բացի մյուսներից՝ ծրագրին հրավիրվել է նաեւ չեղարկված մրցույթի հաղթողը՝ Ալսուի դուստրը՝ Միկելան։

Երգչուհին, պատասպանելով հարցին՝ արդյոք իր դուստրը կմասնակցի «Մանկական ձայնի» եզրափակչին, հայտարարել է, որ այդ որոշումը կկայացնի անձամբ Միկելան։

«Առաջին անգամ մասնակցության մասին որոշումն ինքնուրույն կայացրել է Միկելան, այդ պատճառով ես կարծում եմ, որ այժմ եւս նա պետք է որոշում կայացնի»,- ասել է արտիստը։

Դստեր մասնակցությամբ սկանդալի մասին նա մտադիր է ծավալուն մեկնաբանություն տալ հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության օրը։ Հիշեցնենք՝ սկանդալը սկսվել էր այն բանից հետո, երբ Ալսուի դուստրը հաղթել էր «Մանկական ձայնը» նախագծի եզրափակչում, ինչը կասկածներ էր առաջացրել ալիքի եւ հանդիսատեսի շրջանում։ Ինչպես հայտնել է GroupIB հետազոտող ընկերությունը, հաղթողի՝ Միկելա Աբրամովայի օգտին ավելի քան 8 հազար հաղորդագրություն է ուղարկվել բոտերի միջոցով։ «Առաջին ալիքը» չեղարկել է շոուի արդյունքները եւ կրկնակի եզրափակիչ նշանակել։

 



© NEWS.am STYLE