Սոֆյա Պողոսյանի եւ Աշոտ Տեր-Մաթեւոսյանի մեղմ գրկախառնությունը

18:15   22 մայիսի, 2019

Դերասանուհի, մոդել, գեղեցկուհի Սոֆյա Պողոսյանը կիսվել է ռոմանտիկ լուսանկարով։

Դերասանուհին նոր լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում, որում պատկերված է սիրելիի՝ դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանի հետ։ Գեղեցիկ բնապատկերի ֆոնին արված լուսանկարում դերասանուհին ծաղկային պրինտով բլուզ է կրում։ Նա եւ Աշոտ Տեր-Մաթեւոսյանը մեղմ գրկախառնված են։ «Այնտեղ, ուր սեր կա, կյանք կա»,- մեկնաբանություններում գրել է հմայիչ դերասանուհին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ դերասանուհին ներկայացել էր քնքուշ կերպարում։ Նա կրում էր շագանակագույն վերնաշապիկ, իսկ ձեռքերում դաշտային ծաղիկների փոքրիկ փունջ էր։ Կադրին կից դերասանուհին մեջբերել էր Լեւ Տոլստոյի խոսքերը․ «Կարեւորը ապրելը, սիրելն ու հավատալն է»։



© NEWS.am STYLE