«Գահերի խաղ»-ի նկարահանումներից առաջ Էմիլիա Քլարկը «ոգեշնչվել է» Հիտլերի ելույթներով

20:46   22 մայիսի, 2019

«Գահերի խաղ»-ի եզրափակիչ սերիան թողարկվել է մի քանի օր առաջ, իսկ վեճերն ու խոսակցությունները մինչ այժմ չեն հանդարտվում։ Էմիլիա Քլարկը, որը կատարել է գլխավոր դերերից մեկը, խոստովանել է, թե ինչպես է պատրաստվել տեսախցիկի առաջ ելույթին եւ ում ելույթներն են «ոգեշնչել» իրեն։

Հոլիվուդյան դերասանուհին պատմել է, որ էպիկական ելույթին, որն ունեցել է եզրափակիչ սերիայի ավարտին, պատրաստվել է բավական տարօրինակ կերպով։ Ավելի վստահ տեսք ունենալու համար նա դիտել է տեսահոլովակները, որոնցում հանրային ելույթ են ունեցել համաշխարհային դիկտատորները եւ կարծիքների առաջնորդները, որոնց շարքում է եղել նաեւ Ադոլֆ Հիտլերը։

«Հորինված լեզուներով ելույթ ունենալուց առաջ ես բազմաթիվ տեսանյութեր եմ դիտել (հիմա դա ինձ զվարճալի է թվում) դիկտատորների եւ համաշխարհային առաջնորդների մասնակցությամբ, որոնք խոսում են այլ լեզովով եւ չիմանալով լեզուն՝ փորձում էի հասկանալ՝ ինչ են նրանք ասում»,- խոստովանել է Էմիլիա Քլարկը։

Աստղը նշել է, որ յուրաքանչյուր օր մինչեւ կեսգիշեր փորձել է ելույթի պահը առանց ընդմիջելու իրավունքի։ Համառ աշխատանքը տվել է իր արդյունքը։ Նկարահանումների օրը նա վստահ, սահուն ելույթ է ունեցել, եւ նկարահանող խումբ առաջին դուբլից նկարահանել է այդ պահը։



© NEWS.am STYLE