Յանա Ռուդկովսկայան խոստովանել է, որ սիրավեպ է ունեցել Դիմա Բիլանի հետ

19:36   22 մայիսի, 2019

Եվգենի Պլյուշչենկոյի կինը եւ հայտնի պրոդյուսեր Յանա Ռուդկովսկայան պատմել է իր եւ երաժիշտ Դիմա Բիլանի հետ հարաբերությունների մասին։ 44-ամյա Յանա Ռուդկովսկայան կարծում է, որ ինքը եւ 37-ամյա Դիմա Բիլանը կարող էին հրաշալի ընտանիք ունենալ։

Պրոդյուսեր Յուրի Այզենշպիսից հեռանալուց անմիջապես հետո Դիմա Բիլանը սկսել է աշխատել Յանա Ռուդկովսկայայի հետ։ Շոու-բիզնեսում իր գլխավոր նախագծով հայտնի շիկահերը զբաղվել է 2005թ.-ին։ Այդ պահին նա ամուսնացած էր միլիարդատեր Վիկտոր Բատուրինի հետ եւ կարող էր արտիստի համար շահավետ համագործակցություն ապահովել։ Յանան նկարահանվել է Դիմա Բիլանի մի քանի տեսահոլովակներում՝ «Անհնարինը հնարավոր է», «Number one fan», «Believe»։

Այդ ամբողջ ընթացքում նա հավատացնում էր, որ իր եւ Բիլանի միջեւ միշտ ընկերական եւ գործնական հարաբերություններ են եղել։ Սակայն  Love Radio-ի համար անկեղծ հարցազրույցում պրոդյուսերը խոստովանել է, որ սիրավեպ է ունեցել նրա հետ։ «Ես կարող եմ ասել՝ ում հետ եմ սիրավեպ ունեցել։ Ես սիրավեպ եմ ունեցել Դիմա Բիլանի հետ»,- ասել է Ռուդկովսկայան։

Գործարար կինը, պրոդյուսերը եւ հաղորդավարուհին նշել է, որ եթե չամուսնանար օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոյի հետ, կարող էր ներդաշնակ եւ երջանիկ հարաբերություններ կառուցել վաղեմի ընկերոջ հետ։ Ռուդկովսկայան կարծում է, որ Դիմա Բիլանը իր համար հրաշալի ամուսին կլիներ։

«Եթե Եվգենի Պլյուշչեկոն իմ կողքին չլիներ, կլիներ Դիմա Բիլանը։ Նա ամեն ինչով գոհացնում է ինձ՝ գեղեցիկ է, տաղանդավոր, շատ լավ է վաստակում»,- ասել է նա։

Ռուդկովսկայան ընդգծել է, որ այժմ երգչի հետ բացառապես պլատոնական հարաբերություններ ունի։ Նրանք գործնական զուգընկերներ են, մտերիմ ընկերներներ եւ նույնիսկ միմյանց բարեկամ են համարում։ Դիման Ալեքսանդրի՝ Ռուդկովսկայայի եւ Պլյուշչենկոյի որդու կնքահայրն է։ Գեղասահորդը եւ «Եվրատեսիլ 2008»-ի հաղթահերոսը եւս ջերմ ընկերական հարաբերություններ ունեն։  



© NEWS.am STYLE