Գանգուր մազեր եւ վառ դիմահարդարում. հմայիչ Լուիզա Ներսիսյանի լուսանկարը

22:13   22 մայիսի, 2019

Երեւանի պետական կամերային թատրոնի դերասանուհի Լուիզա Ներսիսյանը միշտ առանձնանում է իր ոճով։

Դերասանուհին այս անգամ նոր լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում՝ ներկայցնելով իր շքեղ կերպարը։ Լուիզան գանգուր մազերով է եւ վառ դիմահարդարում է ընտրել. ընդգծված են շուրթերն ու աչքերը, ինչպես նաեւ այտոսկրերը։ Դերասանուհին կերպարն ամբողջացրել է խոշոր ականջօղով։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին Սեւանում։ Հմայիչ Լուիզա Ներսիսյանը բաց գույնի բլուզ էր կրում եւ գրեթե դիմահարդարված չէր։ Դերասանուհին լուսանկարները չէր մեկնաբանել, միայն օգտագործել էր Հայաստան, բնություն, լավ օր, ջուր, երկինք եւ այլ հեշթեգեր։ Երկրպագուները բազմաթիվ դրական մեկնաբանություններ էին թողել։ «Անսահման գեղեցկություն»,- գրել էր նրանցից մեկը։



© NEWS.am STYLE