Թիմաթին հրապարակել է Երեւանում նկարահանված տեսահոլովակի անոնսը

18:42   22 մայիսի, 2019

Թիմաթին եւ «Песни» նախագծի առաջին եթերաշրջանի ֆինալիստ НАZИМА-ն հրապարակել են նոր «Нельзя» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի անոնսը։ Տեսահոլովակի նկարահանումները տեղի են ունեցել Երեւանում։ Երգի պրեմիերան տեղի կունենա 2019թ.-ի մայիսի 23-ին։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Black Star (@timatiofficial)

Երգն առաջին անգամ հնչել է այսօր՝ Love Radio-ի «Красавцы» առավոտյան շոուի եթերում։

«Սրանք ինձ համար անմոռանալի նկարահանումներ էին։ Ես այնքան էի սպասում այս գեղեցիկ պատմության թողարկմանը, եւ ահա դա կլինի արդեն վաղը»,- նշել է Black star-ի մասնակիցը։

Թիմաթին եւ Նազիման Երեւանում էին ապրիլի կեսին, իսկ նկարահանումների մի մասն անց է կացվել «Էրեբունի» բժշկական կենտրոնի տարածքում։



© NEWS.am STYLE