Ամբողջությամբ սեւ հագուստ. Ժաննա Բուտուլյանի գրավիչ կերպարը

21:44   22 մայիսի, 2019

Երիտասարդ դերասանուհի Ժաննա Բուտուլյանը կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում դերասանուհին ամբողջությամբ սեւ հագուստ է կրում՝ տաբատ եւ վերնաշապիկ։ Կերպարն ամբողջացրել են գոտին եւ խոշոր ականջօղը։ Մեկնաբանություններում Ժաննան գրել է. «Ողջույն»։ «Պարզապես գեղեցկուհի»,- գրել է հետեւորդներից մեկը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում նա կրում էր սեւ-սպիտակ, համարձակ բացվածքով, երկարափեշ զգեստ։ Երիտասարդ դերասանուհու կերպարն ամբողջացնում էին մեծ, ոսկեգույն ականջօղերը։



© NEWS.am STYLE