Կաննի կինոփառատոնին Շառլ Ազնավուրի մասին վավերագրական ֆիլմից կադրեր են ցուցադրվել

20:14   22 մայիսի, 2019

Ֆրանսիայում անցկացվող Կաննի կինոփառատոնին ներկայացվել է լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի կյանքի մասին պատմող վավերագրական ֆիլմը։ «Շառլ․ հատուկ հայացք» ֆիլմի շնորհանդեսը տեղի է ունեցել ռուսաական տաղավարում, որի կազմակերպիչը՝ փառատոնի շրջանակներում «Ռուսկինո» ընկերությունն է։ Այն մասին հայտնում է Tass-ը՝ հղում կատարելով «Ռոսկինո»-յի մամուլի ծառայությանը։

Ֆիլմի պրոդյուսերներն են Շառլ Դե Մոն, Միշա Ազնավուրը եւ Սերգեյ Սարկիսովը, իսկ ռեժիսորը՝ Մարկ դի Դոմենիկոն է։ Հյուրերին եւ լրագրողներին ցուցադրվել են կադրեր, որոնք շրջագայությունների, համերգների, արտիստների եւ հարազատների հետ շփման ժամանակ նկարել է ինքը՝ մաեստրոն։

«Ռոսկինո»-յի մամուլի ծառայությունից նշել են, որ «փոքր-ինչ հայտնի է եղել երգչի այդ հետաքրքրության մասին․ Ազնավուրը երբեք չի բաժանվել տեսախցիկից։ Նա նկարել է իրեն, իր հարազատներին, լեգենդար արտիստների հետ զրույցները»։ «Նախկինում Ազնավուրի ընտանեկան արխիվի էքսքլյուզիվ նյութերը երբեք հասանելի չեն եղել հանրության համար», - նշել են նրանք։

Ֆիլմի երաժշտությունը հավաքվել է ձայնագրություններից, որոնք արվել են 50-ական թվականներից մինչ այժմ։ Ֆիլմում տեղ են գտել ինչպես Ազնավուրի կուլտային երգերը, այնպես էլ այն ստեղծագործությունները, որոնք հասանելի չեն եղել հանրությանը։

Այն կյանքի, մանկության, ճամփորդույան, հանդիպումների, անհաջողությունների, հաջողությունների, ուրախությունների, տխրության, վախերի, տղամարդկության եւ սիրո մասին է։ «Ֆիլմը Ազնավուրի կյանքի տարբեր պահերի, նրա ստեղծագործած երաժշտության եւ երգերի մասին է», - նշել է «Ռոսկինո»-ն։



© NEWS.am STYLE