Շողեր Թովմասյանը՝ կարմիր լողազգեստով

23:33   22 մայիսի, 2019

Շոումեն Գրիշա Աղախանյանի կինը՝ երիտասարդ դերասանուհի Շողեր Թովմասյանն Instagram-ի իր լուսանկարների շարքը պարբերաբար համալրում է նորերով ՝ ներկայացնելով իր նոր կերպարները։

Դերասանուհին միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է կարմիր լողազգեստով եւ սեւ վերնազգեստով։ Հրապուրիչ կադրին կից դերասանուհին  գրել է․ «Այնքան լավ է, որ ամուսինս նաեւ լավ լուսանկարիչ է»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ դերասանուհին կիսվել էր ընտանեկան լուսանկարներով։ Նա կադրերում պատկերված էր ամուսնու՝ Գրիշա Աղախանյանի հետ, որը մեղմ գրկել էր կնոջը։ Շողեր Թովմասյանն, ի դեպ, ոճային կերպար էր ընտրել։ Նա վառ գույնի զգեստ էր կրում եւ արտահայտիչ դիմահարդարմամբ էր։



© NEWS.am STYLE