Ջենիֆեր Էնիսթոնը կանխագուշակել էր, որ Բրեդ Փիթը կհեռանա Անջելիա Ջոլիի մոտ

10:14   23 մայիսի, 2019

50-ամյա Ջենիֆեր Էնիսթոնը վաղուց է հաշտվել նախկին ամուսնու՝ Բրեդ Փիթի հետ։ Սակայն նա նախընտրում է չհիշատակել Անջելիա Ջոլիի մասին, որը դարձել է ամուսնալուծության պատճառը։ Այսօր պարզվել է, որ դերասանուհիները կյանքում միայն մեկ անգամ են խոսել։

«Ընկերները» սերիալի աստղը խոստովանել է, որ Անջելինային պատահաբար է հանդիպել՝ նկարահանման ստուդիայի մոտ գտնվող ավտոկայանատեղիում։ Դա տեղի է ունեցել 2004թ.-ին։ Այդ ժամանակ արդեն Ջենիֆերի եւ Բրեդի հարաբերությունները բարդ էին։ Ընտանիքում տարաձայնությունները սաստկանում էին։ Նա չէր ցանկանում, որ Էնիսթոնը նկարահանվեր հայտնի սիթքոմի եզրափակիչ եթերաշրջանում։ Իսկ Էնիսթոնը որոշել էր, որ հիմարություն է այդպիսի մեծ հոնորարից՝ յուրաքանչյուր սերիայի համար 1 մլն դոլարից հրաժարվելը։

Փիթը պատրաստվում էր «Տեր եւ տիկին Սմիթ» ֆիլմի նկարահանումներին, որում նրա զուգընկերը Ջոլին էր։ Այդ պատճառով, կանայատեղիում հանդիպելով Անջելինային, դերասանի կինը որոշել է ողջունել կոլեգային։ «Ես կանգ առա եւ ներկայացա։ Եվ ասացի. «Բրդեն այնքան ուրախ է, որ աշխատելու է ձեզ հետ։ Հույս ունեմ՝ դուք իսկապես լավ ժամանակ կանցկացնեք»»,- Էնիսթոնի խոսքերը փոխացնում է Mirror-ը։ Ո՞վ գիտեր, որ նրա խոսքերը մարգարեկան կդառնան։

Հենց այդ ֆիլմի նկարահանումների ժամանակ Փիթը տարվեց Անջելինայով եւ հեռացավ կնոջից։ 2005թ.-ի հունվարին զույգը հայտարարեց ամուսնալուծության մասին։ Շուտով Ջոլին հղիացավ եւ լույս աշխարհ բերեց դստերը՝ Շայլոյին։

Միայն 2017թ.-ին Բրեդը ներողություն խնդրեց նախկին կնոջից այն ցավի համար, որը պատճառել է ամուսնալուծությամբ։ Հիմա արդեն նախկին ամուսինները հաշտվել են։ Բրեդը նույնիսկ ներկա է եղել նրա հոբելյանին։ Էնիսթոնը չի ձգտում նոր հարաբերություններ սկսել։ Նա վստահեցնում է, որ դրա համար ժամանակ չունի։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Cosmo, Legion-Media



© NEWS.am STYLE