Ուիլ Սմիթը ֆիլմի պրեմիերային ժամանել է ընտանիքի հետ. կարծես թե նրան դուր չի եկել դստեր հագուստը

11:11   23 մայիսի, 2019

Հոլիվուդում տեղի է ունեցել «Ալադին» ֆիլմի պրեմիերան, որում 50-ամյա Ուիլ Սմիթը մարմնավորում է Ջինի կերպարը։ Ուիլը միջոցառմանը միայնակ չէր մասնակցում։ Արտիստին ուղեկցում էր նրա ընտանիքը՝ 47-ամյա կինը՝ Ջադան, 18-ամյա դուստրը՝ Ուիլոուն, 20-ամյա որդին՝ Ջեյդենը եւ 26-ամյա որդին՝ Թրեյը։

Դերասանի դուստրը միջոցառման համար կարճ պիջակ-զգեստ էր ընտրել։ Կարմիր գորգին ֆոտոշարքի ընթացքում Սմիթը ուրախացրել է լուսանկարիչներին։ Նա զայրացած դեմքով սկսել է ձեռքերով փակել Ուիլոուի երկար ոտքերը։

Դերասանը, սակայն, միայն ավելի շատ ուշադրություն է գրավել դստեր երկար ոտքերի նկատմամբ։ Աստղային ընտանիքի երկրպագուները հիացել են դերասանի հումորի զգացմամբ։

Ուիլոու Սմիթը հայտնի է դարձել դեռ 2010թ.-ին՝ թողարկելով «Whip My Hair» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը։ 2016թ.-ին նա դարձել է Chanel-ի դեսպանը եւ նկարահանվել գովազդային արշավի համար նորաձեւ ֆոտոշարքում։

Լուսանկարները՝ Legion-media



© NEWS.am STYLE