Իննա Խոջամիրյանի, Մարինկա Խաչատրյանի եւ Հասմիկ Խոջյանի հմայիչ լուսանկարը

10:41   23 մայիսի, 2019

Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը կիսվել է նոր, հմայիչ լուսանկարով։

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է, դերասանուհին համատեղ լուսանկար է հրապարակել Հասմիկ Խոջյանի եւ Մարինկա Խաչատրյանի հետ։ Դերասանուհիներն այս շրջանում հանդես են գալիս «Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալում։ Իննան սպիտակ զգեստ է կրում եւ նուրբ դիմահարդարմամբ է, Մարինկա Խաչատրյանը վառ վարդագույն վերնաշապիկ է ընտրել, Հասմիկ Խոջյանը կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցով։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին Շուշիում։ Իննա Խոջամիրյանը սեւ տաբատ էր կրում, որը համադրել էր վառ գույնի վերնաշապիկի եւ սպորտային կոշիկների հետ։ Իննան պատկերված էր գեղեցիկ բնապատկերի ֆոնին, իսկ մեկնաբանություններում գրել էր. «Թռի-վռի մի Իննա»։



© NEWS.am STYLE