«100 տոկոս բնական». Անժելա Սարգսյանն՝ առանց դիմահարդարման

11:49   23 մայիսի, 2019

Դերասանուհի Անժելա Սարգսյանը, որն արդեն տեւական ժամանակ է՝ դստեր հետ բնակվում է Լոս Անջելեսում, կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր բնական գեղեցկությունը։

Դերասանուհին լուսանկարը հրապարակել է իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անետանում է։ Անժելա Սարգսյանը պատկերված է ծաղիկների ֆոնին եւ առանց շպարի է. «100 տոկոս բնական»,- գրել է նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում Անժելա Սարգսյանը կրում էր սպիտակ, թափանցիկ վերնաշապիկ, սեւ, դասական տաբատ։ Նա մեղմ դիմահարդարմամբ էր, իսկ կարմիր գույնով ներկված շուրթերն ու նույն երանգի պայուսակը ամբողջացնում էին նրա կերպարը։

 



© NEWS.am STYLE