«Կկարոտեմ». Լիլիթ Հովհաննիսյանի մեղմ կերպարը

12:48   23 մայիսի, 2019

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր առօրա կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում երգչուհին բաց կապույտ բլուզ է կրում, որը համադրել է արեւային ակնոցի հետ։ Ընդգծված են շուրթերը։ «Մինչ նոր հանդիպում, Փարիզ»,- գրել է երգչուհին՝ օգտագործելով կկարոտեմ հեշթեգը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում հմայիչ երգչուհին շքեղ զգեստ էր կրում. վառ գույնի հագուստը դիմացի հատվածում բավական կարճ էր։ Լիլիթ Հովհաննիսյանն այն համադրել էր երկարաճիտ կոշիկների հետ։ Մեկնաբանություններում երգչուհին հայտնել էր օրերս կայանալիք իր համերգների մասին։ Երկրպագուները բազմաթիվ հաճոյախոսություններ էին արել երգչուհուն, իսկ նրանից մեկը գրել էր. «Ինչպես միշտ, փայլում ես»։



© NEWS.am STYLE