Փիրուզագույն զգեստ եւ սպիտակ բարձրակրունկներ. շքեղ Իվանկա Թրամփը՝ Վաշինգտոնում

13:44   23 մայիսի, 2019

Իվանկա Թրամփին մշտապես հաջողվում է հրաշալի դասական կերպարներ ստանալ։ Նա երկու տարի առաջ կտրուկ փոխել է իմիջը՝ անցում կատարելով կոնսերվատիվ, կանացի ոճի։ ԱՄՆ նախագահի դստեր առաջ խնդիր էր դրված շատ բուրժուական տեսք չունենալ, բայց լինել էլեգանտ ու նրբագեղ։ Եվ դա նրան հաջողվել է։

Իվանկան Վաշինգտոնում ցուցադրել է հերթական կերպարը, որն իդեալական է գործնական հանդիպումների համար։ Նա փիրուզագույն զգեստ էր կրում։ Կերպարն ամբողջացնում էին բրոշն ու սպիտակ կոշիկները։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Elle, In Style



© NEWS.am STYLE