Հայ մոդելներ, որոնք նկարահանվում են նաեւ ֆիլմերում եւ սերիալներում (ֆոտո)

14:15   23 մայիսի, 2019

Մեր օրերում ֆիլմերում նկարահանվելու համար պարտադիր չէ ունենալ համապատասխան կրթություն եւ որակավորում: Եթե գեղեցիկ ես ու տաղանդավոր, ունես հետաքրքիր ատաքին եւ խարիզմա, ապա բախտը կարող է քեզ էլ հեշտությամբ ժպտալ: Այո, արտաքին տվյալներն այսօր երբեմն առավել մեծ դեր են խաղում հաջողության հասնելու հարցում, քանի որ հեռուստադիտողին միշտ էլ հաճելի է տեսնել հետաքրքիր ու տարբերվող դեմքերի, որոնք իրենց կհուզեն ոչ միայն խաղով, այլեւ կգրավեն արտաքին չափանիշներով:

Հայ ռեժիսորներն էլ հաճախ դիմում են մոդելների օգնությանը, որոնք էլ ավելի մեծ լսարան են բերում ֆիլմերին:

NEWS.am STYLE-ն այսօր վերհիշել է հայ մոդելների, որոնք այսօր հայտնի են նաեւ՝ որպես դերասաններ:

Անելյա Գուբրյան

18-ամյա գեղեցկուհուն հայ հեռուստադիտողը բացահայտեց «Ավազե դղյակը» հեռուստասերիալով: Այսօր Անելյան նկարահանվում է «Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալում՝ մարմնավորելով Անիին:

Շուշան Երիցյան

Շուշանին շատերն առաջին անգամ տեսան «Սիրո գերին» հեռուստասերիալում: Վերջին շրջանում մոդելը հասցրել է նկարահանվել նաեւ վերջերս մեծ տարածում գտած 25 մասանոց հեռուստասերիալներում: «Դեպի երազանք» ֆիլմաշարում նա մարմնավորում էր գլխավո հերոսի խանդոտ ընկերուհուն, իսկ ահա «Քավարան» սարսափ ժանրի սերիալում հեռուստադիտողը տեսնում է բոլորովին նոր Շուշանի, որը հայտնվելով դաժան փակուղու մեջ՝ արթնացնում է պայքարող կնոջ կերպարը:

Աննա Գրիգորյան

Գեղեցկուհի Աննա Գրիգերյանը բազմաժանր է ոչ միայն իր արտաքին կերպարների հարցում, այլեւ ֆիլմերում մարմնավորած իր հերոսուհիների: Աննային մի օր կտեսնեք սիթքոմում՝ հումորային կերպարում, մի օր էլ՝ դրամայում: Վերջերս էկրաններ բարձրացավ մոդելի մասնակցությամբ «Ա.Կ.Ա» ֆիլմը, որտեղ նա մարմնավորում էր գլխավոր հերոսուհիներից մեկին:

Դավիթ Աղաջանյան

Դավիթ Աղաջանյանին շատերը կհիշեն դեռեւս Լիլիթ Հովհաննիսյանի «Իմ սրտին ասա» տեսահոլովակից, բայց յուրահատուկ արտաքին ունեցող մոդելը չէր կարող անտարբեր թողնել ռեժիսորներին: Այսօր Դավիթին ճանաչում են նաեւ «Գնված երջանկություն», «Ֆուլ Հաուս», «Էլենի օրագիրը» եւ շատ այլ նախագծերում մարմնավորած կերպարներով:

Մովսես Երեմյան

Ամենապահանջված հայ տղամարդ մոդելներից մեկն ամենապահանջվածներից է նաեւ՝ որպես դերասան: Վերջերս ավարտին մոտեցավ Մովսեսի մասնակցությամբ «Նռան հատիկ» հեռուստասերիալը: Դերասանը նկարաանվում է նաեւ գեղարվեստական ֆիլմերում: Նրա մասնակցությամբ հայտնի ֆիլմերից է «Խաղ իմ կանոններով» կատակերգությունը, որտեղ նրա խաղընկերուհին Անի Երանյանն է:

Լուսինե Թովմասյան

Որպես դերասանուհի՝ Լուսինե Թովմասյանին շատերը բացահայտեցին «Մի վախեցիր» ֆիլմից հետո: Մոդելը նկարահանվել է նաեւ «Արտիստը» եւ «Նախաճաշ երկուսի համար» ֆիլմերում, սակայն Լուսինեին սերիալային ժանրում դեռեւս չենք տեսել:

Լուսանկարները՝ Facebook-ից եւ Instagram-ից



© NEWS.am STYLE