Առանց շպարի. Շողեր Թովմասյանը ցույց է տվել բնական գեղեցկությունը

16:51   23 մայիսի, 2019

Շոումեն Գրիշա Աղախանյանի կինը՝ երիտասարդ դերասանուհի Շողեր Թովմասյանը, կիսվել է նոր լուսանկարով, որում առանց շպարի է։

Դերասանուհին կադրերը հրապարակել է իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Շողեր Թովմասյանն առանց դիմահարդարման է, կրում է լողազգեստ։ Լուսանկարները մեկնաբանված չեն։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված էր կարմիր լողազգեստով եւ սեւ վերնազգեստով։ Հրապուրիչ կադրին կից նա գրել էր․ «Այնքան լավ է, որ ամուսինս նաեւ լավ լուսանկարիչ է»։



© NEWS.am STYLE