Պոտապն ու Կամենսկիխն այսօր հարսանիք կանեն (ֆոտո, վիդեո)

16:21   23 մայիսի, 2019

Հայտնի արտիստներ Պոտապի եւ Նաստյա Կամենսկիխի ամուսնության մասին լուրերը հաստատվել են. այսօր այն կնշվի Կիեւի մերձակայքում գտնվում շքեղ ռեստորանում։ Թե օրը, թե վայրը հաստատել են հաստատության մի քանի մատուցողներ, ուր պատրաստվում են տարվա երաժշտական հարսանիքին, փոխանցում է ТСН-ը։ Նախօրեին ռեստորանի ամառային հատված են բերվել տեխնիկա, ծաղիկներ, եւ պատրաստությունն ընթանում էր ամբողջ թափով։

Այսօր Պոտապը սրտառուչ սեր է խոստովանել Նաստյային։ Արտիստը թողարկել է «Константа» երգը, որը նվիրել է Կամենսկիխին։ Սիրո պատմության ոճով տեսահոլովակը YouTube-յան ալիքում թողարկվել է զույգի համար այդ կարեւոր օրը՝ հարսանիքի օրը։

Картинки по запросу потап и настя

«Շատերն են հարցնում՝ ինչու էինք մենք այդքան երկար ժամանակ թաքցնում ամեն ինչ, եւ այստեղ առկա են բոլոր հարցերի պատասխանները։ Սա յուրօրինակ խոստովանություն է՝ ամենաանկեղծ բանը, որը ես երբեւէ գրել եմ։ Ես այն երգ, թրեք, սինգլ չէի անվանի, թեեւ այն կդառնա ПТП-ի նոր ալբոմի մասը։ Սրանք իմ զգացմունքներն են, իմ հոգու եւ իմ սրտի մի մասը։

«Константа»-ն տղամարդու անկեղծ խոստովանություն է իր կնոջը։ Խոստովանություն իմ աղջկան՝ Նաստյա Կամենսկիխին, որին ես սիրում եմ եւ ում հետ այսօր ամուսնանում եմ։ Սա լիրիկա է ամենակարեւորի մասին՝ մեր գալակտիկաների, սիրո մասին»- Պոտապի խոսքերը մեջբերում է «MOZGI Entertaiment», պրոդյուսերական կենտրոնի մամուլի ծառայությունը, որը հիմնվել է արտիստի եւ նրա նախկին կնոջ կողմից։

Картинки по запросу потап и настя



© NEWS.am STYLE