Prada նորաձեւության տունը ամբողջությամբ հրաժարվում է բնական մորթուց

17:39   23 մայիսի, 2019

Իտալական Prada նորաձեւության տունը չի օգտագործի բնական մորթի։ Այս փոփոխությունը կարտացոլվի աշուն-ամառ 2020 սեզոնի հավաքածուի վրա։

Модный дом Prada отказался от натурального меха

Prada-ի ստեղծագործական տնօրեն Միուչա Պրադան ընդգծել է, որ որոշումը կայացվել է «Fur Free Alliance»-ի հետ  («Ալյանս առանց մորթու») քննարկումից հետո։ Սա կենդանիների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություն է, որի կազմում է արդեն ավելի քան 50 ընկերություն։

Հավաքածուներում ապրանքանիշն էքսպերիմենտներ կանի ժամանակակից նյութերով։ «Ուշադրությունը նորարարական նյութերի նկատմամբ ընկերությանը թույլ կտա լայնացնել ստեղծագործական դիզայնի սահամանները՝ բավարարելով ապրանքաների պահանջարկը»,- պարզաբանել է Պրադան։

Հագուստը եւ աքսեսուարները, որոնք նախկինում են ստեղծվել, կվաճառվեն նախինի նման, քանի դեռ պահեստներում դրանք չեն վերջացել։

Демонстрация PETA на Лондонской неделе моды, официально отказавшейся от натурального меха в своих показах

Prada-ից շատ ավելի երկար ժամանակ առաջ նորաձեւության այլ տներ դադարել էին կենդանական ծագման նյութեր օգտագործել։ Armani-ն, Coach-ը, Versace-ն, Michael Kors-ը, Gucci-ն, Burberry եւ John Galliano-ն եւս բնական մորթի չեն օգտագործում, սակայն առայժմ չեն կարողանում հրաժարվել էկզոտիկ կենդանիների կաշվից։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Cosmo, Legion-media, PurWow



© NEWS.am STYLE