«Փոքրիկ հրաշքս». Անդրանիկ Հարությունյանը հրապարակել է որդու լուսանկարը

20:41   23 մայիսի, 2019

Դերասան Անդրանիկ Հարությունյանը՝ Անդոն, առաջին անգամ հրապարակել է փոքրիկ որդու լուսանկարը։

Դերասանն ու նրա կինը՝ Մերի Հովհաննիսյանը, երկրորդ անգամ ծնողներ էին դարձել մարտին։ Ընտանիքում համալրման մասին հայտնել էր դերասանը՝ գրելով. «Հպարտ եմ, որ Հայ եմ ու արդեն ունեմ Հայ ԶԻՆՎՈՐ, իմս արդեն եկել ա»։

Այս անգամ Անդրանիկ Հարությունյանը Instagram-ում կիսվել է որդու եւ կնոջ լուսանկարով։ «Փոքրիկ հրաշքս»,- հրապարակումը ջերմ մեկնաբանել է Անդրանիկ Հարությունյանը։ Դերասանի էջը լի է դրական մեկնաբանություններով, հետեւորդներից մեկը նշել է, որ երեխան նման է Անդրանիկին։



© NEWS.am STYLE