Քենդալ Ջենները եւ Բեն Սիմոնսը մեկ տարվա հարաբերություններից հետո բաժանվել են

18:14   23 մայիսի, 2019

Լրատվամիջոցներում տեղեկատվություն է հայտնվել 23-ամյա Քենդալ Ջենների եւ 22-ամյա Բեն Սիմոնսի բաժանման մասին։ «People» ամսագիրը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ մոդելը եւ բասկետբոլիստը որոշում են կայացրել հարաբերություններում դադար վերցնել, սակայն Քենդալը չի տրտնջում եւ ազատ ժամանակն անցկացնում է ընկերների շրջապատում։

«Հարաբերություններն ավարտվել են։ Այժմ Քենդալը կրկին շատ է զվարճանոմ են շփվում մտերիմ ընկերների հետ»,- հայտնել է անանուն աղբյուրը։ Քենդալի եւ Բենի բաժանման մասին լուրեը հայտնվել են մի քանի օր անց այն բանից հետո, երբ համացանցում լուրեր տարածվեցին նրանց նշանադրության մասին։ Ի դեպ, Ջեններն այդ ժամանակ մեկնաբանել էր այդ տեղեկությունները։

«Հնարավոր է՝ երբեւէ դա տեղի կունենա, բայց ոչ այժմ։ Ես դեռ շատ երիտասարդ եմ եւ դեռ վստահ չեմ այդ հարաբերություններում, այդ պատճառով չեմ ցանկանում դրանց վրա ավելորդ ուշադրություն գրավել»,- ասել էր Ջենները։

Ջենների եւ Սիմոնսի հարաբերությունների մասին առաջին անգամ խոսել են մոտ մեկ տարի առաջ։ Աղբյուրները հայտնում էին, որ զույգի հարաբերություններն արագընթաց կերպով են զարգանում. Քենդալն ու Բենը հաճախ էին ժամադրություններ ունենում եւ երկար ժամանակ անցկացնում ընդհանուր ընկերների շրջապատում։

Լուսանկարները՝ Getty Images 



© NEWS.am STYLE