Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը հաշտվել են

19:39   23 մայիսի, 2019

Դերասաններ Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը ամուսնալուծման բարդ գործընթացից հետո հարթել են հարաբերությունները, հայտնում է Entertainment Tonight-ը։

Ըստ հրատարակության աղբյուրի՝ նրանք հասկացել են, որ պետք է մոռանալ տարաձայնությունների մասին՝ վեց երեխաների դաստիարակությամբ զբաղվելու համար։ Նշվում է, որ երեխաները շարունակում են շաբաթվա ընթացքում մի քանի անգամ հանդիպել հորը։ «Նրանք հասկացել են, որ պետք է առաջ շարժվեն։ Այլեւս դրամա չկա»,- հայտնել է աղբյուրը։

Հիշեցնենք՝ Ջոլին ամուսնալուծության համար դիմել է 2016թ.-ի սեպտեմբերին։ Նա այդ քայլին էր դիմել Փիթի դաստիարակչական մեթոդների հետ անհամաձայնության պատճառով։ Հաղորդվում էր, որ բաժանման առիթ էր դարձել վեճը մասնավոր ինքնաթիռում, որի ընթացքում հարբած դերասանը հարվածել էր ավագ որդուն՝ Մեդոկսին, սակայն այս տեղեկատվությունը չի հաստատվել։

Զույգն ամուսնալուծման գործընթացն ավարտել է 2019թ.-ի ապրիլին։ Դրանից հետո Անջելինա Ջոլի-Սմիթն ազգանունը փոխել է եւ դարձել Ջոլի։ Ավելի վաղ դերասանի նախկին կինը՝ Ջենիֆեր Էնիսթոնը, լրատվամիջոցներին պատմել էր, թե ինչի մասին է խոսել Ջոլիի հետ իրենց միակ հանդիպման ընթացքում։

Լուսանկարները՝ Getty Images



© NEWS.am STYLE