«Ռուսֆոնդ»-ի հանդեպ Ժաննա Ֆրիսկեի ընտանիքի պարտքը վճարել է նրա փոքրիկ որդին՝ Պլատոնը

20:16   23 մայիսի, 2019

Երգչուհի Ժաննա Ֆրիսկեի ընտանիքի՝ «Ռուսֆոնդ»-ի հանդեպ 7.9 մլն ռուբլու պարտքը վճարվել է՝ վաճառելով նրա որդու՝ Պլատոնի՝ մոսկովյան շրջանում գտնվող հողատարածքի եւ առանձնատան մասը, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։

Նախ հաղորդվում էր, որ գումարը հնարավոր է եղել ձեռք բերել առանձնատան եւ հողատարածքի վաճառքի միջոցով։ Սակայն հրատարակությունը պարզել է, որ վաճառվել է ոչ թե ամբողջ տունը, այլ դրա մի մասը, որը պատկանում էր վեցամյա Պլատոնին՝ երգչուհու եւ հեռուտահաղորդավարի որդուն։ Երգչուհու մահվանից հետո տունը բաժին է հասել երեք ժառանգորդի երեք հավասար մասով՝ Ժաննայի ծնողներին եւ Պլատոնին։ Հենց Պլատոնին պատկանող մասն է տրվել «Ռուսֆոնդ»-ին։ Եվ այժմ տղան (նրա անունից հանդես է գալիս հայրը՝ Դմիտրի Շեպելեւը) պարտապան չէ։

«Դա պարտքի առաջին մասին է 21,6 մլն ռուբլուց, որը դատարանի որոշմամբ՝ Ժաննա Ֆրիսկեի ժառանգորդները պետք է վերադարձնեն ֆոնդին։ Ըստ էության՝ ամբողջ գումարի 11,5 տոկոսը»,- հայտնել է ֆոնդի ներկայացուցիչը։

Արտիստի հորը՝ Վլադիմիր Ֆրիսկեին, զարմացրել է տան եւ հողամասի վաճառքի մասին տեղեկությունը։ «Ես ոչինչ եմ վաճառում, չգիտեմ պրիստավի գործողությունների մասին եւ չեմ ցանկանում այդ ամենը քննարկել»,- հայտարարել է նա։

Մայիսի 15-ին հայտնի է դարձել, որ արտիստի հարազատները մարել են պարտքի մի մասը։ Նշվում էր, որ ֆոնդը գումարը ստացել է ունեցվածքի վաճառքից, որը ժառանգաբար ստացել են երգչուհու հարազատները։

Картинки по запросу инстаграм шепелев дмитрий платон

2017թ.-ի մայիսին «Ռուսֆոնդ»-ը երգչուհու հարազատների դեմ դատարան հայց է ներկայացրել։ Ֆրիսկեն ֆոնդից 25 մլն ռուբլի է ստացել բուժման ծախսերը վճարելու նպատակով եւ ըստ պայմանագրի՝ պարտավոր էր վերադարձնել չծախսված գումարը։ Արտիստի կենդանության օրոք ֆոնդը հաշվետվություն է ստացել 3,3 մլն ռուբլու վերաբերյալ։ Նրա մահվանից հետո հարազատները հրաժարվել են վերադարձնել մնացած գումարը։ Նրանք չեն կարողացել փաստաղթղթեր ներկայացնել, որոնք հաստատում են 22 մլն ռուբլու բժշկական ծախսերը։

Ժաննա Ֆրիսկեն մահացել է 2015թ.-ի հունիսի 15-ին ուղեղի՝ ամենատարածված չարորակ ուռուցքից։ Նա 40 տարեկան էր։



© NEWS.am STYLE