18:43 23 մայիսի, 2019Լիլի Մորտոն այլեւս հանդես չի գալու «Շանթ» հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «Women’s Club» նախագծում։ Այս մասին Մորտոն հայտնել է իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է։

Մորտոն մասնավորապես գրել է. «Հարգելիներիս, այլեւս իմ եւ Women’s Club-ի համագործակցությունը դադարեցվում է իմ իսկ ցանկությամբ։ Շնորհակալ եմ բոլորին»։