Ալլահի անունով մինի կիսաշրջազգեստները վիրավորել են մուսուլմաններին

22:17   23 մայիսի, 2019

Redbubble օնլայն հարթակը, որում անկախ նկարիչները վաճառում են սեփական պրինտներից կարված հագուստ, քննադատության է արժանացել։ Բանն այն է, որ մինի կիսաշրջազգեստների վրա առկա է Ալլահ անունը։ Այս մասին հայտնում է Independent-ը։

Կիսաշրջազգեստներից մեկի վրա գրված է «Փառք Ալլահին» արտահայտությունը, մյուսի վրա «Առանց Ալլահի ես ոչինչ եմ»։ Կայքում դրանք վաճառվում են 25-28 ֆուտ ստերլինգով։

Կայքի օգտատերերը նկատել են ապրանքը եւ սարսափելի են։ «Ինչ-որ մեկը սա տեսե՞լ է։ Մինի կիսաշրջազգեստները Ալլահի անունով են։ Շատ վիրավորական է եւ ձեր կողմից սա հիմարություն է», - Twitter -ում գրել է կայքի օգտատերերից մեկը՝ նշելով Redbubble ընկերության հրապարակումը։

Ի պատասխան Redbubble-ի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ուշադրություն արժանացնելու համար այդ ապրանքին եւ խոստացել են կայքից անհապաղ  ջնջել այն։



© NEWS.am STYLE