Պոլինա Գագարինան չի նմանակում Նատալիա Օրեյրոյին․ երգչուհուն պաշտպանել է ամուսինը

23:16   23 մայիսի, 2019

32-ամյա Պոլինա Գագարինան հայտնվել է սկանդալի կիզակետում։ Երգչուհին ներկայացրել է նոր ալբոմի շապիկը, սակայն երկրպագուներին այն շատ ծանոթ է թվացել։

Պոլինան պատրաստում է «Հրեշտակները պարում են» ալբոմի թողարկմանը։ Իսկ շապիկին նա ներկայացել է թոփլես եւ սեւ վարտիքով։ Աստղի մեջքի ետեւի պատին հրեշտակի կարմիր թեւեր են նկարած։

Մի քանի հետեւորդ հայտարարել են, որ լուսանկարը հիշեցնում է Նատալիա Օրեյրոյի Turmalina ալբոմի շապիկը։ Ուրուգվայցի երգչուհի եւ դերասանուհին այյն ներկայացրել է 2002թ․-ին։

Գագարինայի լուսանկարի հեղինակը նրա ամուսինն է՝ լուսանկարիչ Դմիտրի Իսխակովը։ Նա Instagram-ում անդրադարձել է պլագիատի մեղադրանքներին։ «Ուֆ, շատ եմ հպարտանում նոր շապիկով, որը մենք ստեղծել ենք սիրելի Պոլինայի համար։ P. S. Խնդրում եմ Օրեիրոյի հետ կապված չանհանգստացնել», - գրել է Դմիտրին։

Նրա անգամ որոշ երկրպագուների շատ վատ եւ կոպիտ ձեւով է պատասխանել։ Այդպիսով վիրավորել նրանց։ «Պոլինան բոմբ է, նրա համարյա բոլոր երգերը սիրում եմ», - գրել է նա։

Չնայած Իսխակովի խնդրանքին հետեւորդները գտլե են այն լուսանկարը, որում Պոլինան կրկնում է Նատալիայի կերպարը։ Երկու երգչուհիները ծաղիկների հետ նման ֆոտոշարք ունեն։

 

 

Աղբյուրն ու լուսանկարը՝ Cosmo,Соцсети



© NEWS.am STYLE