«Միշտ ցանկացել եմ հասկանալ, թե ինչ ես դու մտածում...». Տաթեւիկ Ադումյան

21:47   23 մայիսի, 2019

Դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է շան հետ։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրում Տաթեւիկը նստած է հատակին։ Նա կաշվե տաբատ է եւ բաճկոն է կրում, որը համադրել է ցածրակրունկ, երկարաճիտ կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացրել է վառ աքսեսուարը՝ կարմիր շարֆը։ «Միշտ ցանկացել եմ հասկանալ, թե ինչ ես դու մտածում...»,- գրել է դերասանուհին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղադրված լուսանկարում Տաթեւիկը սպիտակ շապիկ էր կրում, որը համադրել էր վզնոցների հետ։ Դերասանուհին արտահայտիչ դիմահարդարում էր ընտրել, իսկ մեկնաբանություններում գրել էր. «Իմաստությունն ու կյանքի փորձը չեն փոխում մարդուն: Ժամանակը չի փոխում մարդուն: Միակ բանը, որ փոխում է մեզ՝ ՍԵՐՆ Է...»։



© NEWS.am STYLE