«Я люблю тебя до слез». գաղտնի կադրեր Սերովի դստեր հարսանիքից

10:24   24 մայիսի, 2019

«Пусть говорят»-ի հաղորդավար Դմիտրի Բորիսովը նախագծի վերջին թողարկումը նվիրել է հայտնի երգիչ եւ կոմպոզիտոր Ալեքսանդր Սերովի դստերը՝ Միշելին, որը վերջերս ամուսնացել է։ Միշել Սերովայի ամուսնության մասին հանրությունն իմացել է սոցիալական ցանցերից. նա Instagram-ի էջում լուսանկար էր հրապարակել, որում հարսանեկան զգեստ էր կրում։ Մամուլը փորձում էր իմանալ՝ ով է նրա ամուսինը... «Пусть говорят»-ի թողարկումից հետո պարզ է դարձել, որ «Я люблю тебя до слез» երգի կատարողի փեսայի անունը Ռոման է։ Միշելի ամուսինը գործարար է։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от М И Ш Е Л Ь С Е Р О В А (@mishel_serova)

Աղջիկը հերքել է տեղեկությունն այն մասին, որ Ալեքսանդր Սերովը հարսանիքին ներկա չի եղել։ Միշելի խոսքոց՝ հայրը չի կարողացել ներկա գտնվել միայն քաղաքացիական կացության ակտերի գրանցման արարողությանը։

Թոք շոուի փորձագետներին հետաքրքրում էր՝ ով է վճարել շքեղ արարողության համար։ Արտիստի դուստրը հրաժարվել է պատասխանել այս հարցին։ Ըստ լուրերի՝ Ալեքսանդր Սերովը դստեր հարսանյաց տոնի համար վճարել է 5 մլն ռուբլի։

Երեկույթը տեղի է ունեցել նորաձեւ հյուրանոցի դահլիճում, որը մեծ քանակությամբ մարդկանց է հյուրընկալել։ Երեկոյի ընթացքում հարսնացուն երեք հագուստ է կրել։ Միշելի խոսքով՝ մի զգեստով գնացել է եկեղեցի, մյուսով փայել է տոնի պարային հատվածում, երրորդ կերպարով ելույթ է ունեցել բեմում։ Հայտնի աստղի դուստրը հավելել է, որ ՔԿԱԳ արարողության համար գնվել է չորրորդ զգեստը։

Ամեն ինչ բարձր մակարդակով է եղել. հյուրերին նրբահամ կերակուրներ եւ թանկ շամպայն են հյուրասիրել։ Ներկաների առաջ ելույթ են ունեցել հայրենական աոստղերը։ Պարզվել է նաեւ, որ երաժշտական մասի կազմակերպման հարցում հնարավոր է եղել խնայել. Իգոր Կրուտոյը, Կատյա Լելը, Իգոր Նիկոլաեւը եւ շատ այլ հայտնիներ ելույթի համար գումար չեն վերցրել։

Աղբյուրը՝ Dni



© NEWS.am STYLE