«Որքան ուրախ եմ ձեզ համար». Սրբուկը շնորհավորել է Պոտապին եւ Նաստյա Կամենսկիխին

10:54   24 մայիսի, 2019

Երգչուհի Սրբուկը, որն այս տարի Հայաստանը ներկայացրեց «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում, շնորհավորել է հայտնի կատարողներ Պոտապին եւ Նաստյա Կամենսկիխին հարսանիքի առիթով։ Հիշեցնենք՝ հայտնի կատարող Պոտապը ուկրաինական «Ձայնը» նախագծի ընթացքում Սրբուկի մարզիչն էր։

Սրբուկն իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակել է զույգի նկարն ու ռուսերենով գրել. «Որքան ուրախ եմ ձեզ համար»։

Հիշեցնենք՝ Պոտապը թողարկել է «Константа» երգը, որը նվիրել է Կամենսկիխին։ «Շատերն են հարցնում՝ ինչու էինք մենք այդքան երկար ժամանակ թաքցնում ամեն ինչ, եւ այստեղ առկա են բոլոր հարցերի պատասխանները։ Սա յուրօրինակ խոստովանություն է՝ ամենաանկեղծ բանը, որը ես երբեւէ գրել եմ։ Ես այն երգ, թրեք, սինգլ չէի անվանի, թեեւ այն կդառնա ПТП-ի նոր ալբոմի մասը։ Սրանք իմ զգացմունքներն են, իմ հոգու եւ իմ սրտի մի մասը։

Картинки по запросу потап и настя

«Константа»-ն տղամարդու անկեղծ խոստովանություն է իր կնոջը։ Խոստովանություն իմ աղջկան՝ Նաստյա Կամենսկիխին, որին ես սիրում եմ եւ ում հետ այսօր ամուսնանում եմ։ Սա լիրիկա է ամենակարեւորի մասին՝ մեր գալակտիկաների, սիրո մասին»- Պոտապի խոսքերը մեջբերել էր «MOZGI Entertaiment», պրոդյուսերական կենտրոնի մամուլի ծառայությունը, որը հիմնվել է արտիստի եւ նրա նախկին կնոջ կողմից։



© NEWS.am STYLE