Սիրառատ կադրեր Պոտապի եւ Նաստյա Կամենսկիխի հարսանիքից. զույգը պարում է իր երգերի հնչյունների ներքո (վիդեո)

11:17   24 մայիսի, 2019

Կիեւի մերձակայքում գտնվող իտալական ռեստորանում տեղի է ունեցել հայտնի երգչուհի Նաստյա Կամենսկիխի եւ 38-ամյա ռեփեր Պոտապի (Ալեքսեյ Պոտապենկո) հարսանիքը։

Նորապսակները վարձակալել էին հաստատության տարածքը։ Միջոցառումը փակ էր եւ երեկույթին թույլատրում էին միայն հրավիրատոսմերով։ Նաստյային եւ Ալեքսեյին շնորհավորելու էին եկել Թինա Կարոլը, Օլգա Պոլյակովան,Մաշա Եֆրոսինինան, Օլգա Գորբաչովան եւ ուկրաինական շոու-բիզնեսի այլ աստղեր։

Ամուսնության պաշտոնական արարողությունից հետո փեսացուն եւ հարսնացուն ներկայացրել են իրենց առաջին պարը։ Կամենսկիխը եւ Պոտապենկոն հյուրեին ուրախացրել են պարով լիրիկական կոմպոզիցիայի հնչյունների ներքո։  

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Potapynastya (@potapynastya)

Նաստյան կատարել է ուկրաինական «Обіцяю» («Խոստանում եմ») երգը, որի հնչյունների ներքո նորապսակները պարահրապարակում գրկախառնվել են։ Ալեքսեյը գրկել էր կնոջը եւ ձայնակցում էր նրան։ Իսկ Պոտապի նոր՝ «Константа» երգի հնչյունների ներքո զույգը ներկայացրեց իր երկրորդ պարը։ Կրկներգի ընթացքում հնչում են հետեւյալ բառերը. «Մենք գեղեցիկ, սիրելի երեխաներ կունենանք», որոնց ընթացքում Նաստյան ժպտում էր։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Potapynastya (@potapynastya)

Արարողության սկզբնական հատվածում նորապսակները փոխանակվել են մատանիներով. «Ես քեզ շատ եմ սիրում... Կողքիդ կլինեմ վատ եւ լավ ժամանակներում»,- հարսանցուին հավատացրել է Պոտապենկոն։ «Այս մատանիով ես ամուսնանում եմ քեզ հետ»,- պատասխանել է Կամենսկիխը։ Նրանց հարսանեկան համբույրը տեսանկարահանել են հյուրերը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Potapynastya (@potapynastya)

«Պոտապ եւ Նաստյա» դուետը գոյություն է ունենցել 2006-2017թթ.։ Այն բազմաթիվ մրցանակների է արժանացել։ Վերջին երկու տարիների ընթացքում Պոտապենկոն եւ Կամենսկիխը սոլա կարիերա են կառուցում։ Երաժիշտների սիրավեպի մասին տեղեկություններ տարածվել են ստեղծագործական ուղին սկսելու հենց սկզբնական շրջանից, սակայն միայն հարսանիքի օրն են պաշտոնապես հաստատվել, երբ Պոտապը Նաստյային սեր է խոստովանել։



© NEWS.am STYLE