Թագուհի Լետիցիան՝ Zara-ի կապույտ զգեստով

11:53   24 մայիսի, 2019

Թագուհի Լետիցիան Մադրիդում այցելել է Microfinanzas BBVA ֆոնդի նիստին։ Պաշտոնական այցի համար Իսպանիայի թագավոր կինն ընտրել էր Zara-ի կապույտ զգեստը, որը զարդարում էր սեւ գոտին։

46-ամյա թագուհին կերպարն ամբողջացրել էր իսպանական Magrit ապրանքանիշի բարձրակրունկ կոշիկներով, Varela-ի սեւ պայուսակով եւ Joyas By Elena Carrera-ի ականջօղերով։ Պարզ սանրվածքը եւ մինիմալիստական դիմահարդարումը լրացնում էին կերպարը։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Elle, Getty Images 



© NEWS.am STYLE